20:27  ,  14 մայիսի, 2022

Արոնյանը, Վաշիե-Լագրավն ու Սոն թայ-բրեյքում կվիճարկեն հաղթողի կոչումը (Live)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող Superbet Chess Classic մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։

Լեւոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու ամերիացի Ուեսլի Սոն 5,5-ական միավորով բաժանեցին առաջին տեղը։ Նրանք կանցկացնեն թայ-բրեյքի պարտիաներ։

Հաղթողը կստանա 77 հազար դոլար։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում