19:25  ,  14 մայիսի, 2022

Էդեն Ազարը հաջորդ մրցաշրջանում էլ կներկայացնի «Ռեալը»

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ 31-ամյա բելգիացի հարձակվող Էդեն Ազարը հաջորդ մրցաշրջանում էլ կներկայացնի Արքայական ակումբը։

«Էդեն Ազարը մնում է թիմում։ Նա ցանկանում է հաստատել իր բարձր կարգը։ Նա ապացուցելու բան ունի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Էդեն Ազարի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը», Դորտմունդի «Բորուսիան», իտալական «Միլանը»։

Ընթացիկ մրցաշրջանում Էդեն Ազարը «Ռեալի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս