15:05  ,  14 մայիսի, 2022

Մոուրինյո․ Մրցավարները սխալվեցին, պատժվեցին, իսկ ո՞ւր են մեր միավորները

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է մրցավարությունից։

«Իտալիայում կան մարդիկ, որոնք ցանկանում են մեզ տեսնել 8-րդ տեղում։ «Ֆիորենտինայի» դեմ խաղում մրցակիցը լավ էր խաղում, մենք էլ էինք լավ խաղում, բայց հոգնեցինք մրցավարներից, VAR-ից եւ խաղից հետո որոշ խնդիրներից։

Մրցավարները սխալվեցին, պատժվեցին, իսկ ո՞ւր են մեր միավորները։ Ես ցանկանում եմ առաջնությունն ավարտել 5-րդ կամ 6-րդ տեղում, նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր։ Դա է մեր նպատակը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sportmediaset-ը։

Իտալիայի առաջնության 36 տուրից հետո «Ռոման» 59 միավորով 6-րդն է։ Մայիսի 25-ին հռոմեական թիմը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոլանդական «Ֆեյենորդի» հետ կպայքարի Կոնֆերենցիաների լիգայի գավաթի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում