17:11  ,  14 մայիսի, 2022

Մբապեն երրորդ տարին անընդմեջ կճանաչվի Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող

Փարիզյան ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն երրորդ տարին անընդմեջ կարժանանա Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում է Le Parisien-ը։

23-ամյա խաղացողը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 33 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

ՊՍԺ-ն արդեն ապահովել է չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս