14:22  ,  14 մայիսի, 2022

«Բրյուգեն» դիտարկում է Խաբի Ալոնսոյի թեկնածությունը

Բելգիական «Բրյուգեն» գլխավոր մարզիչի պաշտոնի համար դիտարկում է Իսպանիայի հավաքականի, «Լիվերպուլի», «Ռեալի» եւ «Բավարիայի» նախկին խաղացող Խաբի Ալոնսոյի թեկնածությունը, հաղորդում է HLN-ը։

«Բրյուգեի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը պայմանագիր է կնքել Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսի» հետ եւ հուլիսի 1-ից կփոխարինի հոլանդացի Էրիկ տեն Հագին, որը կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

40-ամյա Խաբի Ալոնսոն այժմ իսպանական «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչն է։ Նրա պայմանագիրը կավարտվի ամռանը։

Հիշեցնենք, որ «Բրյուգեում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում