12:28  ,  14 մայիսի, 2022

Յուրգեն Կլոպ․ Եթե այլ տիտղոս չնվաճենք, մրցաշրջանը կարող ենք համարել ձախողած

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ միայն Անգլիական լիգայի գավաթը չի կարող այս մրցաշրջանում բավարար արդյունք համարվել իր ղեկավարած թիմի համար։

«Մենք արդեն նվաճել ենք Անգլիական լիգայի գավաթը, բայց «Լիվերպուլի» մակարդակի թիմի համար մրցաշրջանը չի կարող համարվել հաջող, եթե այլ տիտղոս չնվաճենք, առավել եւս՝ երկու եզրափակիչում էլ դեռ պետք է խաղանք։ Եթե այլ տիտղոս չնվաճենք, մրցաշրջանը կարող ենք համարել ձախողած»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մայիսի 14-ին «Լիվերպուլը» «Չելսիի» հետ կվիճարկի Անգլիայի գավաթը։ Մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» կմրցի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում