11:19  ,  14 մայիսի, 2022

Ռոնալդուն հաջողություն է մաղթել Տեն Հագին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի Էրիկ տեն Հագի նշանակմանը։ Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչը գերմանացի Ռալֆ Ռանգնիկին կփոխարինի հուլիսի 1-ին։

«Մենք ուրախ ենք եւ սպասում ենք արդյունավետ աշխատանքի։ Մենք պետք է հավատանք, որ հաջորդ մրցաշրջանում կկարողանանք տիտղոսներ նվաճել։ Ես գիտեմ՝ ինչ աշխատանք է Տեն Հագը կատարել «Այաքսում»։ Նա փորձառու մարզիչ է։ Նրան պետք է ժամանակ տալ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես նրան մաղթում եմ լավագույնն այս պաշտոնում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Չի բացառվում, որ ամռանը նա փոխի ակումբը, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում