02:08  ,  14 մայիսի, 2022

Հռոմ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմի «Մասթերսի» կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ առավելության հասավ 7:5, 7:6 (7:1) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կմրցի նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ, որը 7:6 (9:7), 7:5 հաշվով հաղթել է Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են հույն Ստեֆանոս Ցիցիպասը եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով