22:32  ,  13 մայիսի, 2022

ԱԱ․ Անի Հովսեփյանի երկրորդ հաղթանակը

Ստամբուլում շարունակվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը։ 

70 կգ քաշային կարգում նա մենամարտել է ճապոնացի Արիսա Տուբասայի հետ եւ հաղթել մեծ առավելությամբ՝ 5։0։

Հայաստանի թիմի մարզուհիներից առաջին մենամարտերը հաղթանակով են ավարտել եւ պայքարը շարունակում են նաեւ Եկատերինա Սիչևան եւ Անուշ Գրիգորյանը:

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում