18:46  ,  13 մայիսի, 2022

Հռոմ․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հռոմում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 20-ամյա լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակիչում մրցեց կանադացի Բյանկա Անդրեեսկուի հետ, որը WTA-ի դասակարգման աղյուսակում 90-րդն է։

Իգա Շվյոնտեկը հաղթեց 7:6 (7:2), 6:0 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

Internazionali BNL d'Italia-ի եզրափակիչի ուղեգրի համար նա կմրից Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի հետ։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս