15:13  ,  13 մայիսի, 2022

«Ռեալը» գրավիչ առաջարկ կանի Վինիսիուս Ժունիորին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» գրավիչ առաջարկ կանի թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Արքայական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 21-ամյա խաղացողի հետ եւ ավելի բարձր աշխատավարձ կառաջարկի, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Վինիսիուս Ժունիորը 2018-ին է միացել «Ռեալին»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English