14:41  ,  13 մայիսի, 2022

«Յուվենտուսի» նոր համազգեստը

Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրել է նոր համազգեստը, որով կանցկացնի տնային հանդիպումները։ Իտալական ակումբի տեխնիկական հովանավորը Adidas-ն է։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը նոր համազգեստով առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 16-ին՝ Իտալիայի առաջնության 37-րդ տուրում մրցելով հռոմեական «Լացիոյի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում