11:40  ,  13 մայիսի, 2022

ԱԱ․ Եկատերինա Սիչեւան առաջին հաղթանակն է տարել Հայաստանի հավաքականում

Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սիչևան առաջին մենամարտը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած թիմում ավարտել է հաղթանակով:

Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնության առաջին մենամարտում 54 կգ քաշային մարզուհին մենամարտել է Ուկրաինան ներկայացնող Սվետլանա Ումանսկայի հետ ու վստահ հաղթանակ տարել, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի թիմի մարզուհիներից առաջին մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում