10:56  ,  13 մայիսի, 2022

Կոնտե․ Արտետան շատ է դժգոհում

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արձագանքել է Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի դժգոհությանը, որը նա արտահայտել էր մրցավարության վերաբերյալ Անգլիայի առաջնության 22-րդ տուրից տեղափոխված խաղից հետո։ «Տոտենհեմը» «Արսենալին» հաղթել էր 3։0 հաշվով։

«Արտետան շատ է դժգոհում։ Նա պետք է կենտրոնանա իր թիմի, իր աշխատանքի վրա եւ շարունակի գործը, որը շատ լավ է անում։ Լավ չէ միշտ լսել դժգոհություններ նույն մարդուց։ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո ես չդժգոհեցի Ֆաբինյոի եւ մյուսների խախտումների պատճառով։ Արտետան կարող է հետեւել իմ խորհրդին, եթե ցանկանա»,- Կոնտեի խոսքը մեջբերում է ESPN-ը;

Արտետան հայտարարել էր, որ եթե իր կարծիքը հայտնի մրցավարության վերաբերյալ, 6 ամսով կորակազրկվի։

36 խաղից հետո «Արսենալը» 66 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» հետ է 1 միավոր եւ 5-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս