10:37  ,  13 մայիսի, 2022

NBA․ «Մայամին» դուրս եկավ Արեւելքի եզրափակիչ

«Մայամի Հիթը» դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Արեւելյան կոնֆերենցիայի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչի 6-րդ խաղում «Մայամի Հիթը» «Ֆիլադելֆիա Սիքսերսին» հաղթեց 99։90 հաշվով՝ շարքի հաշիվը դարձնելով 4։2։

Եզրափակիչում «Մայամի Հիթի» մրցակիցը կլինի «Բոստոն Սելթիքս» - «Միլուոկի Բաքս» զույգի հաղթողը։ 6-րդ հանդիպումից առաջ 3։2 հաշվով առջեւում է «Միլուոկի Բաքսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում