09:44  ,  13 մայիսի, 2022

Անչելոտին նշել է՝ ինչ դասավորությամբ կարող է խաղալ «Լիվերպուլի» դեմ

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչ դասավորությամբ կարող է խաղալ անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

«Կխաղանք 4-3-3 սխեմայով։ Երբեմն հանդիպման վերջում անցնում ենք 4-4-2 դասավորության։ Չեմ կարծում, որ կա անփոփոխ համակարգ։ Երբեմն 4-3-3-ից անցնում ենք 4-4-1-1 դասավորության, որպեսզի ճնշում գործադրենք մրցակցի հենակետային գոտու վրա։ Այդպես արեցինք «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Ամեն ինչ կախված է մրցակցի պաշտպանվելու մոտեցումներից»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English