Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալն» առաջնության 36-րդ տուրում ընդունեց հետնապահ «Լեւանտեին» եւ հաղթեց 6։0 հաշվով։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։
«Ռեալը» վաստակել է 84 միավոր, «Լեւանտեն» 29 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ռեալ» - «Լեւանտե»՝ 6։0 (տեսանյութ)
Ֆերլան Մենդի, 13, Քարիմ Բենզեմա, 19, Ռոդրիգո, 34, Վինիսիուս Ժունիոր, 45, 68, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում