18:30  ,  12 մայիսի, 2022

ԱԱ․ Անուշ Գրիգորյանը հաղթեց մեկնարկային մենամարտում

Ստամբուլում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը։ 50 կգ քաշային կարգում նա մենամարտեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պիրլա Կայվո Իյջայի հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մեկնարկում հաղթանակ էր տարել նաեւ Անի Հովսեփյանը (70 կգ)։ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) պարտություն էր կրել։

Աշխարհի առաջնության 12 քաշային  կարգերում  հայտավորված են 73 երկրների 310 մարզուհիներ: Մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն դոլար է: Չեմպիոնուհին կստանա 100 հազար, փոխչեմպիոնուհին՝  50 հազար, բրոնզե մեդալակիրը՝ 25 հազար դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում