17:56  ,  12 մայիսի, 2022

Պրեմիեր լիգա․ «Բարնլիի» գլխավոր մարզիչը լավագույնն է ապրիլին

«Բարնլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Շոն Դայչին փոխարինած եւ ժամանակավոր մարզիչի կարգավիճակ ունեցող Մայք Ջեքսոնն արժանացել է Պրեմիեր լիգայի ապրիլի լավագույն մարզիչի մրցանակին։

Ապրիլին «Բարնլին» տարել է 3 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել ոչ ոքի։

«Բարնլին» պայքարում է Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար։ Առաջնության ավարտից երեք խաղ առաջ թիմը 34 միավորով 17-րդն է եւ «Լիդս Յունայթեդի» ու «Էվերտոնի» հետ պայքարում է երրորդ անհաջողակը չլինելու համար։ Արդեն հայտնի է, որ Պրեմիեր լիգայից դուրս կմնան նախավերջին տեղում գտնվող «Ուոթֆորդն» ու հետնապահ «Նորվիչ Սիթին»։

Ջեքսոնից բացի ամսվա լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաեւ Թոմաս Ֆրանկը («Բրենթֆորդ»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») եւ Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս