Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարում մայիսի 12-ին Երևանում երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Արաբական Միացյալ Էմիրությունների Մ-14 հավաքականի հետ։ Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը՝ 1։0։
Հայաստանի Մ-14 հավաքականը 6 միավորով նվաճեց ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։ Երկրորդ տեղը գրավեց ԱՄԷ-ի հավաքականը, որը վաստակել է 3 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանի Մ-14 թիմը։
Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Սարգիս Գասպարյանը՝ 2 գոլ, լավագույն ֆուտբոլիստ՝ Ռուբեն Կարապետյանը։
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Հայաստան Մ-14 - ԱՄԷ Մ-14՝ 1:0
Գասպարյան, 44
Հայաստան Մ-14
Պահեստայիններ՝ 4. Հայկազ Եղիազարյան, 7. Ալեն Սահակյան, 11. Սարգիս Գասպարյան, 13. Միքայել Հակոբյան, 15. Շանթ Բայբության, 19. Հայկ Ստեփանյան, 20. Վարդան Մելիքյան
Գլխավոր մարզիչ՝ Կարեն Ավոյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում