14:26  ,  12 մայիսի, 2022

Հայաստանի Մ-14 հավաքականը՝ ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարի հաղթող

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարում մայիսի 12-ին Երևանում երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Արաբական Միացյալ Էմիրությունների Մ-14 հավաքականի հետ։ Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը՝ 1։0։

Հայաստանի Մ-14 հավաքականը 6 միավորով նվաճեց ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։ Երկրորդ տեղը գրավեց ԱՄԷ-ի հավաքականը, որը վաստակել է 3 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանի Մ-14 թիմը։

Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Սարգիս Գասպարյանը՝ 2 գոլ, լավագույն ֆուտբոլիստ՝ Ռուբեն Կարապետյանը։

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Հայաստան Մ-14 - ԱՄԷ Մ-14՝ 1:0 

Գասպարյան, 44

Հայաստան Մ-14

  1. Արթուր Պետրոսյան, 2. Հենրիկ Իգիթյան, 5. Ռուբեն Կարապետյան (ա), 6. Արթուր Մովսեսյան, 8. Մարտին Շահգելդյան, 9. Մայքլ Ասիլյան, 10. Դավիթ Դավթյան, 14. Դավիթ Դոխոյան, 17. Ալբերտ Գարեգինյան, 22. Ռոման Թանթանյան, 23. Արտյոմ Ալեքսանյան

Պահեստայիններ՝ 4. Հայկազ Եղիազարյան, 7. Ալեն Սահակյան, 11. Սարգիս Գասպարյան, 13. Միքայել Հակոբյան, 15. Շանթ Բայբության, 19. Հայկ Ստեփանյան, 20. Վարդան Մելիքյան

Գլխավոր մարզիչ՝ Կարեն Ավոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով