12:14  ,  12 մայիսի, 2022

ՀՖՖ-ի 30-ամյակ․ Քվեարկությամբ կորոշվեն նախորդ 30 տարվա լավագույն կենտրոնական կիսապաշտպանները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30-ամյակի առիթով շարունակում է քվեարկությամբ ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։ 

Ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն ձախ կիսապաշտպանի քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:

Մայիսի 12-ից սկսած՝ քվեարկությամբ որոշվելու են վերջին 30 տարիների լավագույն կենտրոնական և/կամ հենակետային կիսապաշտպաններին։

Քանի որ ընտրվելու է միանգամից 2 կենտրոնական կիսապաշտպան, այս անվանակարգում անհրաժեշտ է քվեարկել ոչ թե մեկ, այլ երկու ֆուտբոլիստի օգտին։

Մեկ, կամ երկուսից ավել քվեներով քվեաթերթիկները համարվելու են անվավեր և չեն հաշվարկվելու։

Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած թեկնածուներին և հաստատել ընտրությունը։

Քվեարկության վերջնաժամկետն է մայիսի 16-ը՝ 18:00։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով