01:55  ,  12 մայիսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Վուլվերհեմփթոնից»՝ 5։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուր գնաց «Վուլվերհեմփթոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 5։1 հաշվով։

4 գոլ խփեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

36 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 89 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», «Վուլվերհեմփթոնը» 8-րդն է՝ 50 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։5 (տեսանյութ)

Լեանդեր Դենդոնքեր, 11 – Կեւին Դե Բրույնե, 7, 16, 24, 60, Ռահիմ Ստերլինգ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում