01:20  ,  12 մայիսի, 2022

«Աթլետիկոն» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էլչեի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյայի եւ արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլի գոլերը։

«Աթլետիկոն» 67 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 1 միավոր առաջ է չորրորդ տեղ նահանջած «Սեւիլիայից», որը 0։0 հաշվով խաղաց «Մալյորկայի» հետ։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Էլչե» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0։2 (տեսանյութ)

Մատեուս Կունյա, 28, Ռոդրիգո Դե Պաուլ, 63

«Սեւիլիա» - «Մալյորկա»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում