00:32  ,  12 մայիսի, 2022

«Չելսին» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

36 խաղից հետո «Չելսին» 70 միավորով երրորդն է եւ 4 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Արսենալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Լիդս Յունայթեդը» 18-րդն է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Չելսի»՝ 0։3 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 4, Կրիստիան Պուլիշիչ, 55, Ռոմելու Լուկակու, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում