23:39  ,  11 մայիսի, 2022

ԱԱ․ Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում

Հունաստանի Հերակլիոն քաղաքում մայիսի 2-10-ն անցկացված ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը մեդալային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը, թիմային պայքարում երկրորդն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը:

Նախորդ օրը Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմը վերադարձել է հայրենիք:

«Շատ լավ արդյունքներ գրանցեցինք: Ընդհանուր հաշվարկում  14  մեծ եւ փոքր մեդալ նվաճեցինք: 45 երկրների մեջ մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրինք, թիմային պայքարում երկրորդն ենք: Եթե ամբողջական կազմով մասնակցեինք, գուցե թիմային հաշվարկում էլ առաջին տեղում լինեինք»,- ասաց Մելիք Ղուկասյանը: 

8 ծանրորդով աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը 5 մեդալով ավարտեց պայքարը երիտասարդների աշխարհի առաջնությունում՝ երկու ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիրներ դարձան Գառնիկ Չալոյան (55կգ) եւ Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալակիրներ Սուրեն Գրիգորյան (89 կգ) եւ Պետրոս Պետրոսյան (102 կգ),  բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (67կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս