16:50  ,  11 մայիսի, 2022

Հռոմ․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Հռոմի «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց Իսպանիայի ներկայացուցիչ, 18-րդ ռակետ Պաբլո Կարենյո-Բուստայի հետ եւ առավելության հասավ 6:4, 2:6, 6:1 հաշվով՝ դուրս գալով երրորդ շրջան։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 5 րոպե։

Երրորդ շրջանում աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում