12:23  ,  11 մայիսի, 2022

ԱԱ․ Գայանե Տեր-Բարսեղյանը պարտվել է մեկնարկում

Ստամբուլում  շարունակվող  բռնցքամարտի կանանց աշխարհի  առաջնությունում Հայաստանի չորս պարտվիրակներից Գայանե Տեր-Բարսեղյանի (48 կգ) նորամուտը մեծահասակների ռինգում անահջող է ստացվել։ Նա պարտվել է Լեհաստանի ներկայացուցիչ Նատալյա Ռոկին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Հիշեցնենք, որ մեկնարկում  Անի Հովսեփյանը (70 կգ)  մեծ առավելությամբ հաղթել էր ուկրաինացի մրցակցին: Նա  մայիսի 13-ին կմրցի ճապոնուհի Անիսա Տսուբատայի հետ:

Մայիսի 12-ին Անուշ Գրիգորյանը (50 կգ) կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պիտհա Կարվոյի,  Հայաստանի ներկայացուցիչ Եկատերինա Սիչևան (54 կգ)՝ ուկրաինուհի Սվետլանա Ումինսկայի հետ:

Աշխարհի առաջնության 12 քաշային  կարգերում  հայտավորված են 73 երկրների 310 մարզուհիներ: Մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն դոլար է: Չեմպիոնուհին կստանա 100 հազար, փոխչեմպիոնուհին՝  50 հազար, բրոնզե մեդալակիրը՝ 25 հազար դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում