00:55  ,  11 մայիսի, 2022

«Լիվերպուլի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրից տեղափոխված խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասավ անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմը։ Արդեն երրորդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը գրավեց բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը։

Ընդամենը 3 րոպե անց հավասարությունը վերականգնեց հյուրերի կամերունցի պաշտպան Ժոել Մատիպը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթական գոլը 65-րդ րոպեին խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

36 խաղից հետո «Լիվերպուլը» 86 միավորով հավասարվեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Աստոն Վիլան» (35 խաղ) 11-րդն է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 1։2 (տեսանյութ)

Դուգլաս Լուիս, 3 - Ժոել Մատիպ, 6, Սադիո Մանե, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում