23:26  ,  10 մայիսի, 2022

Մենի Պակյաոն երրորդ տեղն է գրավել Ֆիլիպինների նախագահի ընտրությունում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն երրորդ տեղն է գրավել Ֆիլիպինների նախագահական ընտրություններում։ 43-ամյա լեգենդար բռնցքամարտիկը ստացել է քվեարկածների ձայների 6 տոկոսը։

«Ես ցանկանում էի ծառայել իմ երկրին։ Հիմա դադար կվերցնեմ եւ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս։ Ես կշարունակեմ օգնել մեր ժողովրդին իմ հիմնադրամի միջոցով»,- գրել է Պակյաոն Թվիթերում։

Պակյաոն վերջին մենամարտն անցկացրել է 2021թ․ օգոստոսին՝ պարտվելով WBA Super-ի չեմպիոն, կուբացի Յորդենիս Ուգասին։ Դրանից հետո նա հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու եւ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում