22:52  ,  10 մայիսի, 2022

«Բետիսը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Բետիսը» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Չիլիացի Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեի, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Կանալեսի եւ իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասի գոլերը։

«Բետիսը» 61 միավորով 5-րդն է եւ 3 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Վալենսիան» 10-րդն է՝ 44 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Վալենսիա» - «Բետիս»՝ 0։3 (տեսանյութ)

Վիլիան Ժոզե, 57, Սերխիո Կանալես, 87, Բորխա Իգլեսիաս, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում