14:04  ,  10 մայիսի, 2022

«Լեռնային Արցախը»՝ Հայաստանի Առաջին խմբի հաղթող

«Լեռնային Արցախը» նվաճել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթողի կոչումը։

Սիսիանում տեղի ունեցած Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի խաղում «Լեռնային Արցախը» 4։1 հաշվով պարտության է մատնել «Գանձասարին»: 

«Լեռնային Արցախը» առաջնության ավարտից 2 տուր առաջ նվաճեց Առաջին խմբի հաղթողի կոչումը՝ 66 միավոր: Երկրորդ տեղում է Գյումրիի «Շիրակը»՝ 60 միավոր։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում