00:16  ,  10 մայիսի, 2022

ԱԱ․ Անի Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց Ստամբուլի ռինգում

Ստամբուլում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով մեկնարկեց 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Նա առավելության հասավ ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Ստամբուլ են մեկնել նաեւ Գայանե  Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) եւ Եկատերինա Սիչևան (54 կգ):

Աշխարհի առաջնությանը կավարտվի մայիսի 20-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս