22:05  ,  9 մայիսի, 2022

Superbet Chess Classic. Լեւոն Արոնյանն ու Ուեսլի Սոն խաղացին ոչ ոքի

ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանն ու Ուեսլին Սոն ոչ ոքի խաղացին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 5-րդ տուրում։ Սպիտակ ֆիգուրներով հանդես եկավ Արոնյանը։ Կողմերը համաձայնեցին հաշտության 39-րդ քայլում։

Ուեսլին Սոն 3,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը հետ են կեսական միավոր եւ բաժանում 2-4-րդ տեղերը։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։ Կանցկացվի 9 տուր։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում