21:26  ,  9 մայիսի, 2022

«Արարատ-Արմենիան» պարտվեց «Նոային»

Հայաստանի առաջնության 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց փոխչեմպիոն «Նոային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն երրորդ րոպեին խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Դմիտրի Լավրիշչեւը։

29 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 65 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Փյունիկից»։ «Նոան» 5-րդն է՝ 37 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 0։1

Դմիտրի Լավրիշչեւ, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով