19:29  ,  9 մայիսի, 2022

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հռոմի «Մասթերսում»

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Հռոմի «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց իտալացի Ջուլիո Ցեպիերիի հետ, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 227-րդն է։ 24-րդ ռակետն առավելության հասավ երկու սեթում՝ 6։3, 6։4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 23 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի եւ արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի դիմակայության հաղթողը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով