17:55  ,  9 մայիսի, 2022

«Փյունիկն» ուժեղ էր «Վանից»

Հայաստանի առաջնության 32-րդ տուրում Երեւանի «Փյունիկն» ընդունեց Չարենցավանի «Վանին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթեց 2։0 հաշվով։

Աչքի ընկան վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալյոն եւ պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն։

«Փյունիկը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Վանը» նախավերջինն է՝ 19 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Փյունիկ» - «Վան»՝ 2։0

Խոսե Կարաբալյո, 17, Ուգո Ֆիրմինո,  41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով