13:04  ,  9 մայիսի, 2022

Պոգբան հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժարվել է տեղափոխվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի», որը նրան պայմանագիր է առաջարկել, հաղորդում է The Athletic-ը։

29-ամյա ֆուտբոլիստը հուլիսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա ծառայություններով հետաքրքված են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում