00:58  ,  9 մայիսի, 2022

«Աթլետիկոն» ուժեղ էր «Ռեալից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» մասնակցությամբ։

Անցած տուրում չեմպիոնի տիտղոսը նվաճած Արքայական ակումբը պարտվեց անցած տարվա չեմպիոնին նվազագույն հաշվով։

Միակ գոլը 40-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։

«Ռեալն» ունի 81 միավոր։ «Աթլետիկոն» 64 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից»։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 1։0 (տեսանյութ)

Յանիկ Կարասկո, 40, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում