00:45  ,  9 մայիսի, 2022

«Միլանի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Վերոնային» եւ կամային հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին։ Աչքի ընկավ նաեւ իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին։

«Միլանը» 80 միավորով վերադարձավ առաջին տեղ։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերը» հետ է 2 միավոր։ «Վերոնան» 9-րդն է՝ 52 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Վերոնա» - «Միլան»՝ 1։3 (տեսանյութ)

Մարկո Ֆարաոնի, 38 - Սանդրո Տոնալի, 45+3, 49, Ալեսանդրո Ֆլորենցի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով