00:38  ,  9 մայիսի, 2022

ՊՍԺ-ն բաց թողեց հաղթանակը 2։0-ից հետո (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը խաղաց «Տրուայի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը 2։0-ից հետո։

Արդեն 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։ 25-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Սակայն հյուրերը կարողացան երկու գոլ խփել եւ խուսափել պարտությունից` 2։2։

ՊՍԺ-ն վաստակել է 86 միավոր, «Տրուան» 37 միավորով 15-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 36-րդ տուր

ՊՍԺ - «Տրուա»՝ 2։2 (տեսանյութ)

Մարկինյոս, 6, Նեյմար, 25, 11մ - Այկի Ագբո, 30, Ֆլորիան Տարդիե, 49, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով