23:52  ,  8 մայիսի, 2022

Ալկարասը նվաճեց Մադրիդի «Մասթերսի» տիտղոսը (ֆոտո)

19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասի հաղթանակով ավարտվեց Մադրիդի «Մասթերս» մրցաշարը։ Եզրափակիչում աշխարհի 9-րդ ռակետը մրցեց երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ հաղթեց երկու սեթում՝ 6։3, 6։1։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 2 րոպե։ Ալկարասը դարձավ այս մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը։

Այս տարի Ալկարասը հաղթեց «Մասթերս» շարքի երկրորդ մրցաշարում։ Նա հավասարը չէր ունեցել նաեւ Մայամիում։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով