21:35  ,  8 մայիսի, 2022

«Բավարիան» չկարողացավ հաղթել «Շտուտգարտին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում «Բավարիան» Մյունխենում մրցեց «Շտուտգարտի» հետ եւ չեմպիոնի տիտղոսը 10-րդ անգամ նվաճելուց հետո երկրորդ խաղում անընդմեջ չկարողացավ հաղթանակ տանել։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

«Բավարիայից» գոլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին ու գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Բավարիան» ունի 76 միավոր, «Շտուտգարտը» 30 միավորով 16-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 2։2 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 35, Թոմաս Մյուլեր, 44 - Տիագու Տոմաշ, 8, Սաշա Կալայջիչ, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով