21:23  ,  8 մայիսի, 2022

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 5։0 հաշվով եւ արդեն 3 միավոր առաջ է «Լիվերպուլից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը, աչքի ընկան նաեւ իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը, իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը եւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից»։ Երկու թիմերին էլ մնացել է անցկացնել երեքական հանդիպում։ «Նյուքասլը» 13-րդն է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 5։0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 19, 90+3, Էմերիկ Լապորտ, 39, Ռոդրիգո Էրնանդես, 61, Ֆիլ Ֆոդեն, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով