20:20  ,  8 մայիսի, 2022

«Վիլյառեալն» ու «Սեւիլիան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վիլյառեալն» ընդունեց «Սեւիլիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով, թեեւ մինչեւ ավելացված ժամանակի նախավերջին րոպեն հաղթում էր 1։0 հաշվով։

86-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն։ «Սեւիլիային» պարտությունից փրկեց ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի գոլը ավելացված 5-րդ րոպեին՝ 1։1։

«Սեւիլիան» 65 միավորով երրորդն է եւ արդեն 4 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։ «Վիլյառեալը» 7-րդն է՝ 53 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վիլյառեալ» - «Սեւիլիա»՝ 1։1 (տեսանյութ)

Ջովանի Լո Չելսո, 86 - Ժյուլ Կունդե, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով