18:53  ,  8 մայիսի, 2022

«Արսենալը» հաղթեց Նկետիայի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Լիդս Յունայթեդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

«Արսենալից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Էդվարդ Նկետիան, որն աչքի ընկավ 5-րդ եւ 10-րդ րոպեներին։

«Արսենալը» 66 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում գտնվող «Չելսիից», 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմից» առաջ է 4 միավոր։ «Լիդս Յունայթեդը» 18-րդն է՝ 34 միավոր։

«Վեստ Հեմը» 4։0 հաշվով պարտության մատնեց վերջին տեղում գտնվող «Նորվիչ Սիթիին» եւ 55 միավորով 7-րդն է։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Արսենալ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2:1 (տեսանյութ)

Էդվարդ Նկետիա, 5, 10 - Դիեգո Լյորենտե, 66

Հեռացում՝ Լյուկ Էյլինգ («Լիդս Յունայթեդ») 27

«Լեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 1։2 (տեսանյութ)

Պաթսոն Դաքա, 11 - Վիտալի Միկոլենկո, 6, Մեյսոն Հոլգեյթ, 30

«Նորվիչ» - «Վեստ Հեմ»՝ 0։4

Մոհամեդ Սաիդ Բենռահմա, 12, 45+3, Մայքլ Անտոնիո, 30, Մանուել Լանսինի, 65, 11մ

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 19։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում