01:20  ,  8 մայիսի, 2022

«Լացիոն» ուժեղ էր «Սամպդորիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Սամպդորիային» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի պաշտպան Պատրիսիո Գաբարոնը եւ իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն։

«Լացիոն» 62 միավորով 5-րդն է եւ 3 միավոր առաջ է 6-րդ տեղում գտնվող «Ռոմայից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Սամպդորիան» 16-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լացիո» - «Սամպդորիա»՝ 2։0 (տեսանյութ)

Պատրիսիո Գաբարոն, 41, Լուիս Ալբերտո, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում