22:35  ,  7 մայիսի, 2022

19-ամյա Ալկարասը հաղթեց աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչին (ֆոտո, վիդեո)

19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, 34-ամյա սերբ Նովակ Ջոկովիչին Մադրիդի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում։ Համաշխարհային դասակարգման 9-րդ համարն առավելության հասավ երեք սեթում՝ 6:7 (5:7), 7:5, 7:6 (7:5)։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 38 րոպե։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով