20:01  ,  7 մայիսի, 2022

«Չելսին» ավելացված 7-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

«Չելսիից» դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Վուլվերհեմփթոնին» պարտությունից փրկեցին պորտուգալացի հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաոյի եւ անգլիացի պաշտպան Քոնոր Քոուդիի գոլերը։

«Չելսին» 67 միավորով երրորդն է եւ 4 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Արսենալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վուլվերհեմփթոնն» 8-րդն է՝ 50 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Չելսի» - «Վուլվերհեմփթոն»՝ 2։2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 56, 11մ, 59 - Ֆրանսիշկու Տրինկաո, 79, Քոնոր Քոուդի, 90+7

«Քրիսթալ Փելաս» - «Ուոթֆորդ»՝ 1:0

Ուիլֆրիդ Զահա, 29, 11մ

Հեռացում՝ Հասան Կամարա («Ուոթֆորդ»), 69, երկրորդ դեղին քարտ

«Բարնլի» - «Աստոն Վիլա»՝ 1։3

Մաքսվել Կորնե, 90+2 - Դենի Ինգս, 7, Էմիլիանո Բուենդիա, 31, Օլի Ուոթքինս, 52

«Բրենթֆորդ» - «Սաութհեմփթոն»՝ 3։0

Պոնտուս Յանսոն, 13, Յոան Վիսա, 14, Կրիստոֆեր Աեր, 79

«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս