19:23  ,  7 մայիսի, 2022

«Բորուսիան» ու «Բայերը» հաղթեցին, «Ֆրայբուրգը» պարտվեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոնի կոչման համար պայքարող Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց վերջին տեղում գտնվող «Գրոյտեր Ֆյուրտին» (18 միավոր) եւ պարտության մատնեց 3։1 հաշվով։

«Բորուսիայից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, աչքի ընկավ նաեւ գերմանացի պաշտպան Ֆելիքս Պասլակը։

«Բորուսիան» 66 միավորով երկրորդն է եւ 5 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերից», որը 3։2 հաշվով առավելության հասավ «Հոֆենհայմի» նկատմամբ։

Չորրորդ տեղում է 55 միավոր ունեցող «Ֆրայբուրգը», որը 1։4 հաշվով պարտվեց «Ունիոն Բեռլինին»։

Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Գրոյտեր Ֆյուրտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1։3 (տեսանյութ)

Ջեսիք Նգանկամ, 70 - Յուլիան Բրանդտ, 26, 72, Ֆելիքս Պասլակ, 77

«Ֆրայբուրգ» - «Ունիոն Բեռլին»՝ 1։4

Լուկաս Հյոլեր, 62 - Գրիշա Պրյոմել, 11, Կրիստոֆեր Տրիմել, 30, Շերալդո Բեքեր, 41, Անդրաշ Շեֆեր, 90

«Հոֆենհայմ» - «Բայեր»՝ 2։4

Ժորժինյո Ռյուտեր, 22, Կրիստոֆ Բաումգարտներ, 36 - Պատրիկ Շիկ, 34, 76, Մուսա Դիաբի, 73, Լուկաս Ալարիո, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով